20 հազար մարդկանց մեջ անցկացված ուսումնասիրությունը (17-24 տարեկան) ցույց է տվել, որ երիտասարդները, ովքեր քնում եմ մոտ 5 ժամ, 3 անգամ ավելի են կանգնում հոգեկան խանգարումներով ուղեկցվող խնդիրների առաջ, քան նրանք, ովքեր քնում են 8-9 ժամ։ Այս արդյունքը ստացել են Սիդնեյի (George Institute for Global Health) գիտնականները։ 6 ժամից պակաս քնողների կեսից ավելին տառապում է հոգեկան առողջության այս կամ այն խնդրով։
Բացի այդ, քնի պակասը զգալիորեն խորացնում է արդեն առկա և ձևավորված առողջական խնդիրները։ Ընդհանուր առմամբ, պոպուլյացիայում քնի տևողությունը մեծանում է, այն դեպքում, երբ երիտասարդների շրջանում այն նվազում է։

Հատկապես ուսանողության շրջանում քրոնիկ անքնության պատճառ է այն, որ նրանց ննջարաններում աստիճանաբար ավելանում է տարբեր տեսակի համակարգչային տեխնիկան, որը նախկինում չի եղել։ Քնի պակասը թողնում է բացասական ազդեցություն, հանգեցնում է դեպրեսիայի, օրվա ռիթմի խանգարման, առաջացնում է տագնապ և բազմաթիվ էմոցիոնալ խանգարումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել