Նա պետք է քեզ ավելի շատ սիրի, քան դու նրանCosmo.am-ը գրում է.

Փորձագետները վկայում են, որ հարաբերություններում փոքր-ինչ անհավասարակշռությունը լավագույն ոսկե միջինն է:

Վստահ եմ՝ այս իրավիճակը ծանոթ է շատերին. հանդիպել ես մի երիտասարդի, ով քեզ անկրկնելի է համարում և ամենակարևորը՝ չի վախենում բարձրաձայնել դա: Նա կրքոտ է, մինչև ականջների ծայրը սիրահարված է քեզ... Իսկ դո՞ւ։ Դու այնքան էլ տարված չես նրանով, և նրա ակտիվությունը քեզ վախեցնում է: Մենք դա հասկանում ենք, սակայն մեկուսանալու և ցանկալի պահվածքի ոսկե միջինը գոյություն ունի: Իհարկե, մենք դեռևս չենք խոսում ընտանիք կազմելու մասին: Սակայն մի շատ կարևոր փաստ. փորձագետներն ասում են, որ առավել խելամիտ է ընտրել այն տղամարդուն, ով քեզանով առնվազն 10%-ով ավելի է տարված, քան դու նրանով:

Թիվն իրականում գիտական չէ. իրական ճանապարհ չկա` հաշվարկելու, թե որքան է մեկը մյուսին սիրում: Պարզապես այն հարթության վրա, որտեղ իրար դուր եք գալիս, սանդղակը պետք է մի փոքր թեքվի դեպի քո կողմը: «Սա մեծ դինամիկա է, հատկապես՝ հարաբերությունների սկզբնական փուլում, որովհետև դու ի վիճակի ես լինում վերահսկելու կամ ստուգելու նրա զգացմունքները»,- ասում է «Դոկտոր Սեթի սիրային դեղատոմսեր» գրքի հեղինակ Սեթ Մեյերսը: Եվ երբ այնքան էլ անհանգստացած չես՝ արդյոք նա իսկապես սիրահարված է քեզ, շատ ավելի հեշտ է հավասարակշիռ վիճակում մնալ, ինչը նպաստում է հարաբերությունների ճիշտ զարգացմանը:

«Այս պարագայում ստիպված չեք լինում ժամանակ վատնել խաղեր խաղալու վրա,- բացատրում է Մեյերսը,- և որպես արդյունք՝ հարաբերություններն ավելի իրական են լինում»: Իհարկե, կանայք ավելի հակված են սիրահարվելու այն տղամարդուն, ով այնքան էլ տարված չէ իրենցով, ով կարող է օրերով անհետանալ ու չհիշել իրենց մասին. այնպես որ, արժե լուրջ խորհել այդ 10%-ի շուրջ:

Պարոն 10%-ը կարող է 100%-անոց տարբերակ դառնալ

Երիտասարդը, ով քեզ մի փոքր ավելի է սիրում, քան դու նրան, ընդհանուր առմամբ շատ ավելի սիրալիր է։ Հետևաբար՝ նա կարող է քեզ դուր գալ, բայց դու նրանով կատարելապես չես տարվի, քանի որ նա այն ուժեղ, անկախ անհատականությունը չէ, որն ի զորու է պտտեցնել կնոջ գլուխը: Հարաբերություններում կայծից կրակ ստանալու տարբերակ է առաջարկում հարաբերությունների փորձագետ Դայանա Կիրշները: Եթե ֆուտբոլի սիրահար է, ժամադրություն նշանակիր հենց դաշտում, եղիր կրքոտ ու կանչող: Կամ ժամանակ անցկացրու նրա ու նրա ընկերների հետ. զգացմունքներդ կարող են կտրուկ փոխվել, երբ տեսնես նրան մի իրավիճակում, որտեղ նա իրեն չափազանց լավ ու վստահ է զգում (ինչն արտակարգ է), և նկատես, որ իրականում նա ապրում է լիարժեք կյանքով:

Նա վերահսկողությունն իր ձեռքը կվերցնի այն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում

Եթե քեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ միշտ դու ես գլխավորը լինելու հարաբերություններում, և դա կարող է քեզ ձանձրացնել, զգուշացնում ենք`մի՛ շտապիր սխալ դատողություններ անել: Այստեղ կարող է գործել բումերանգի օրենքը. կգա մի շրջան, երբ դու կլինես «10%-անոց» աղջիկը: «Հարաբերությունները վերելքներ ու անկումներ են ապրում,- ասում է Կիրշները.- երբեմն նա ավելի շատ սիրահարված կլինի քեզ, երբեմն էլ դերերով կփոխվեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել