Զարուհի Փոստանջյանը այլևս չի ընդգրկվի Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Այս մասին հայտարարել է այսօր ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:

Ըստ իս հնարավոր բոլոր որոշումներից ամենասխալն էր, որովհետև առիթ է տալիս Փոստանջյանին իրեն դիրքավորելու, որպես ռեժիմի սուրբ նահատակ ու ռեպրեսսիաների զոհ: Այն, որ Փոստանջյաննը ոչ միայն ԵԽԽՎ պատվիրակությունում, այլ նաև ցանկացած արտագնա պատվիրակությունում անգամ մատուցողուհու տեղ զբաղեցնելու բարոյական իրավունք էլ չունի՝ փաստ է, բայց այս քայլով ընդամենը նրա բերնն են բացելու: Կարելի էր պարզապես այնպես անել, որպեսզի Ժառանգություն կուսակցությունը հայտարարի նման որոշման մասին, որովհետև ի վերջո անգամ Ժառանգության անդմաններից և ոչ մեկ չփորձեց ասել, որ Փոստանջյանի արածը ճիշտ էր և բոլորն ասում էին «Ես այդպես չէի անի»:
Չնայած, մյուս կողմից էլ, կարող է Ժառանգությունը կոլլեգիալ սոլիդարությունից, կամ էլ ինչ որ այլ պատճառներից ելնելով դա չաներ, իսկ Փոստանջյանը, կրկնում եմ, ըստ իմ խորին համոզմամբ այլևս ոչ մի միջազգային հարթակում չպետք է ներկայացննի Հայաստանի Հանրապետությունը, ուստիի եթե սա միակ տարբերակն էր նրան մեկուսացնելու գոնե ԵԽԽՎ-ից, ուրեմն էլի լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել