Այ մարդ, ինձա թվում, թե իրոք մեր համացանցում նոր էմպիդեմիայա սկսվել, որ հատկապես սուր սկսվեց արտահայտվել Անժելա Սարգսյանի պատմությունից հետո: Մանրամսնեմ… Ուրեմն մի հատ ինչ որ պայմանական շուխուռ հանող պատմությունա լինում ու գնաաաաաաց, միանգամից ով չի ալարում սկսում են մաժմժել էդ թեման, միանգամից ինչ որ խմբեր ու կռուժոկներ են կազմավորվում, որոնք զբաղվում են ինտենսիվ քլնգումով կամ ընդհակառակը` ձրի ադվակատությամբ: 
Մի կերպ էր ազգս դուրս եկել Անժոյի շոկի տակից, հիմա էլ էս Պուտինական ակումբների պատմությունը: Ասենք հարցը ստեղ ոչ էնքան դրանց պետք լինել չլինելը չի ինձ համար, ինչքան էդ իրադարձության արդյունքում առաջացած ծայրահեղական դրսևորումները: Սենց թեթևի մեջ ՖԲն նայում ես ու նեեեենց արձագանքներ ես տեսնում, ոնց որ Հեյդար Ալիևի ակումբներն են բացել: Էհ բացել բացել են, նու ի ֆիգ ս նիմի, անձամբ ես չեմ պատրաստվում օգտվել էդ ակումբներից, ոչ գնալու եմ պիկետներ անեմ դեմը:

Ես չեմ հասկանում, թե ինչ կարիք կա զանգվածային ռուսոֆոբական իստերիկաներ բարձրացնել? Մյուս կողմից էլ ինչ որ անհասկանալի սուբյեկտներ են, որոնք երևի ամեն իրիկուն Պուտինին սպիտակ ձիով ու փառապանծ կացվածքով երազներում են տեսնում…
Ինձ մենակ մի հարցա հետաքրքիր, ինչիա սենց ախմախ թեմայի շուրջ էդքան  ժոպալիզություն կամ կտցրած դեմագոգիասիրություն տիրում?

Հ.Գ. Ուր էր թե Կյանքի Խոսքի կամ Եհովայի Վկաների նոր կենտրոնների բացման հետ կապված սենց ղալմաղալ լիներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել