Թումանյանի շաուրմա, Մաշտոցի շաուրմա, Պռոշյանի խորոված, Սայաթ-Նովա ժամանցային կոմպլեքս...

Ու սենց ինչքա՞ն, մինչև ե՞րբ են սենց մարդկանց անունները կապելու նման բաների հետ:

Ախր էս մարդիկ մեր մշակույթն են, մեր պատմությունն են:
Հայաստան եկած արտասահմանցին, պետք ա Թումանյանի Անուշ պոեմի հիման վրա բեմադրված օպերայով Թումանյանին ճանաչի, պետք ա մատենադարան այցելելով հայկական գրեր ու Մաշտոց ճանաչի, պետք ա Սայաթ-Նովայի անվան ու Սայաթ-Նովա երգող երգչախմբի ելույթներով Սայաթ-Նովա ճանաչի, պետք ա Պռոշյանի Հացի Խնդրի բեմադրություն նայելով Պռոշյան ճանաչի, ոչ թե շաուրմա-խորովածներով, կամ էլ ժամանցի ակումբներով:

Լավ հասկացանք Մշակույթի նախարարություն չունենք, ավելի ճիշտ ունենք, բայց միայն նրա համար ա, որ 55 մլն դրամով ինչ որ քնձռոտ համերգ կազմակերպի կամ էլ փակ շուկայի շենքի աղավաղման վրա աչք փակի, բայց մշակութային գործիչներ հո ունենք:

Ու՞ր եք, մի բան արեք, դեմն առեք, գոնե նրա համար, 
որ վաղը Ձեր անուններով տոլմա կամ խաշ չանվանեն,
որ վաղը Ձեր անունը լսելիս Հայաստանում եղած տուրիստները չհիշեն գիշերային ակումբեր ու քյաբաբներ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել