Ցավում եմ, որ մեր երկրի օպոզիցիան գագաթնաժողովին այլ ասելիք չունեցավ, որը կարող էր ժողովրդի համար օգուտ լինել:Դա մեծ հնարավորություն էր մի լավ խոստում տալու աշխարհի առջև գործող նախագահի կողմից , ի օգուտ հայ ժողովրդի: Ամաչում եմ, որ մեր թշնամիների, ինչպես նաև մի ամբողջ աշխարհի առաջ մեր պետությունը խայտառակ եղավ: Ամեն հարց չէ,որ պետք է միջազգային մակարդակով քննարկել…Օպոզիցիան պետք է ավելի լուրջ քաղաքական մոտեցումով պայքարեր, ոչ թե աշխարհի մոտ խայտառակ անելով: Եթե ես լինեի պետության նախագահ , դա կորակավորվեր որպես ազգի դավաճանության փորձ, եթե ես լինեի օպոզիցիոներ, որքան էլ լ դեմ լինեի գործող նախագահի քաղաքականությանը, ես դա կքննարկեի երկրի ներսում, առանց ներքինը տնից դուրս հանելու: Ուինստոն Չերչիլը ասում էր` եթե ուզում ես քանդես պետություն, դա պետք է անես ներսից …. և հիմա ներսի մարդը պետության դիրքն է թուլացնում: Ես ինքս անկուսակցական եմ և երբեք էլ չեմ հարել որևէ կուսակցության, որպես հասարակ ՀՀ Քաղաքացի գնահատում եմ լավը և դժգոհում վատից: 
Հ.Գ. Եթե գործող նախագահը չէր կարող ներկայացնել ժողովուրդ, ապա Ժառանգության ներկայացուցիչն էլ չէր կարող ներկայացնել ժողովուրդ , մի շատ պարզ պատճառով՝ Պետությունը , ժողովուրդը դա միայն Սերժ Սարգսյան կամ Րաֆֆի Հովվանիսյանը չեն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել