Ինչ է օրը մեզ տալիս

Երեկ լույսը դեռ չբացված իմացա ,որ Նունե Եսայանի համերգը մեր փողերով է եղել,մեր կառավարությունն էլ Նունեին շփոթել է Քրիստինա Ագիլյերայի հետ՝գնի պահով:Ոնց մի բաժակ սուրճի տեղն իմբիր խմած լինեի:

Իմբիրը դեռ չմարսած,ինչպես Տարոն Մարգարյանի աշխատակազմն է սիրում ասել,աշխատանքային այցով եկա Կենտրոն TV:Երկրորդ հարվածն չուշացավ,պարզվեց մեր 30 ընդդիմադիրից ընդհամենը երեքն են դեմ քվեարկել Կոստանդյանի դեմ:Էլ գող փիսո,էլ քաչալ շուն,իրար վրա քֆուր են դրել,տղավարի,գողականով կասկածում են իրար,կասկածող են ման գալիս:Քֆուրն ա ուժեղ թե նկարահանված քվեաթերթիկը՝ընդդիմության նոր օրակարգը ձևավորված է:

Սենց դատարկված ու զզված երեկոյան նստում ես սրճարանում,մտածում ես ավարտվեց,բացում ես Ipad տ և ով տեր Աստված Միկա Բաղդասարովը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է:Լուրը մտնում է ուղեղտ ,Նունե Եսայանի արվեստի դաժանությամբ սպանում ,սպանելուց առաջ էլ բռնաբարում է առողջ բջիջներիտ վերջին խմբաքանակը այն աստիճան,որ Վարչապետի վերջին հայտարարությունը Սանկտ -Պետերբուրգում,որ ինքը չի փոխել իր հայացքները Մաքսային միության մասին և շարունակում է կողմ մնալ,նույն Վարչապետի բարեշրջումների նման ոչինչ չի փոխում մեջտ:

Ու հասկանում ես՝ շանս չկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել