Զավեշտ, որն ունի ցավալի ենթատեքստ: 
Զավեշտն այն է, որ հայտարարում են դեմ քվեարկելու մասին, սակայն փաստացի իրականության հետ չի համընկնում: 
Ցավալին այն է, որ ևս մեկ անգամ համոզվում ենք ընդդիմություն չունենալու փաստի մեջ: 
Փաստացի 3 դեմ քվեարկության հետևում կան բազմաթիվ դեմ քվեարկած լինելու մասին հայտարարություններ: Ու սա այն ընդդիմությունն է, որ բազմիցս հայտարարում է ընտրությունների «կեղծ» լինելու մասին: Կողմ եք քվեարկել ասում եք դեմ, որ ի՞նչ անեք: Խոսքը նախօրեին ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածության կապակցությամբ կազմակերպված փակ քվեարկության մասին է: Որտեղ ընդդիմադիր ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները մինչ այդ հայտարարում էին իրենց դեմ քվեարկելու մասին, իսկ ահա քվեարկության ժամանակ ցույց տվեցին իրենց հայտարարությունների սնանկությունը: 
Փաստորեն ընդդիմադիր գործիչները «կողմ ըլլալով դեմ են պոռում»: 
Ինչի՞ համար: 
Սա ցույց է տալիս որ դեմ լինելը ինքնանպատակ է այսօրվա ընդդիմության համար: 
Հ.Գ. «Փնտրվում է ընդդիմություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել