ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Գլխավոր դատախազի ընտրության ժամանակ քվեարկել է այնպես, ինչպես իրենց խմբակցությունն է որոշել։
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ անվավեր քվեաթերթիկներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանինն է։
«Ուրեմն ասեմ, որ ոչ մի հատուկ նշան չկա, որը պետք է դրվի քվեարկելիս։ Ես քվեարկել եմ, ինչպես մեր խմբակցության մյուս պատգամավորները։ Թե ինչու է անվավեր ճանաչվել իմ քվեաթերթիկը, թող կոմիսիան պարզաբանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ծիծաղով նշել է Ստեփան Դեմիրճյանը։

Փաստորեն այն լուրերը, որ նրա քվեաթերթիկը անվավեր է, անհիմն են: Հանձնաժողովը չի կարող իմանալ՝ ում քվեաթերթիկն է անվավեր, Դեմիրճյանը նշում է, որ քվեարկել է սովորականի նման, հետևաբար խորհրդավոր անվավերներից մեկը հերքվում է:

Կասկածյալների շրջանակը ևս մեկով ավելանում է:

Տղերք, սա արդեն 18+ ժանրից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել