Դատախազը ընտրված է, կարծես թե բոլոր քաղաքական ուժերը համաձայն են և ուրախ են:Նման բան առաջին անգամ եմ տեսնում, որ դատախազին կողմ լինեն գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում նաև ընդիմադիր պատգամավորները:Այս դեպքից կարելի է հետևություն անել, սա լուրջ նախադեպ է և մտածելու տեղիք պետք է տա բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին:Դատախազը ընդիմադիրներից և այլընտրանքից այդքան ձայն հավաքեց, քանի որ հին կոմունիստական կամ 90-ականների պահպանված փթթած ու կոռումպացված պաշտոնյաներից չէր:Կարծում եմ այս ընտրությանը դրական կարձագանքի նաև հասարակության մեծ մասը, իսկ քաղաքական ուժերը պետք է վերջիվերջո հասկանան, որ եկել է ժամանակը ազատվելու այն գործիչներից, որոնք կոմունիստների ժամանակից մինչ այսօր, տարբեր իշխանական ուժերի հետ, տզրուկի նման <<ծծում են ժողովրդի արյունը>>:Եվ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը պետք է սկսեն սերնդափոխությունը և թոշակի ուղարկեն իրենց շարքերում գտնվող նմանատիպ գործիչներին:Եկել է սերնդափոխության ժամանակը` սա է երկրի զարգացման կարևորորագույն ներդրումներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել