Այսօր բացի կնեցաղվարության իրական գործողությունները, հասարակության գերակշռող հատվածը իր ժամանակն անց է կացնում վիրտուալ իրականության մեջ: 
Եթե միջին վիճակագրական մարդու զբաղմունքը բաժանում ենք ժամերի, ստացվում է հետևյալ պատկերը` քուն` 8 ժամ, աշխատանք` 8 ժամ, այլ զբաղմունք` 8 ժամ: 
Դատելով իրականությունից` քնի 8 ժամը, եթե հանում ենք, ստացվում է, որ մարդը 16 ժամ գտնվում է վիրտուալ իրականության մեջ (մեծամասամբ): Այսինքն` վիրտուալ շփում, վիրտուալ հումոր, վիրտուալ բամբասանք, վիրտուալ չեմ վախենա օգտագործեմ, սեքս, վիրտուալ առևտուր, վիրտուալ ժամանց, վիրտուալ արտադրություն, վիրտուալ սթրես, վիրտուալ ապրումներ, վիրտուալ «հանրահավաք» և այլն (մի ուրախալի փաստ. դեռ վիրտուալ ծննդատներ չկան): Իսկ եթե անհատի գործունեությունը ժամանակային առումով թույլ չի տալիս ուղղակիորեն լինել այդ «վիրտուալի» մեջ, ապա անուղղակիորեն նա մասնակից է գոնե վիրտուալ կյանքի վերաբերյալ զրույցների ու քննարկումների առումով: Այսինքն կյանքի վիրտուալ հատվածը դարձել է գերակշռող, իր բոլոր տեսակի հետևանքներով: 
Այսօրվա հասարակությունը իր ձևով և բովանդակությամբ շատերն անվանում են տեղեկատվական հասարակություն, ուր տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը հասարակական կյանքում մեծանում է, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ապրանքների ու ծառայությունների, հաղորդակցության ոլորտներում աշխատող մարդկանց թվի աճ է նկատվում: Ուստի առաջ են գալիս այս ամենը կառավարելու հետ կապված խնդիրներ: Եթե առաջ են քաշում գիտելիքի հասարակություն եզրը ապա գիտելիքն ու նրա ստացման մեխանիզմները պետք է ռե էվոլուցիոն զարգացում ապրեն րոպեական փոփոխվող այս աշխարհից հետ չընկնելու համար: 
Միևնույն ժամանակ, նշված հասկացության բովանդակային ներդրումը մեր իրականություն ենթադրում է հանրության համակարգային փոփոխություն։ Այսինքն` «տեղեկատվական հասարակության» հիմնախնդիրը և դրան ուղեկցող բազմաթիվ այլ հարցեր կարիք ունեն փորձագիտական քննարկումների և դրանցից բխող նախագծերի իրականացման: Չի կարելի ասել որ նման գործընթացներ տեղի չեն ունենում, սակայն պետք է մտածել այդ գործընթացների արդյունավետ գործառնման ուղղությամբ ևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել