Քաջվարդ...«անվանի» ,ճանաչված «գեղեցիկ ասպետ»  ծաղիկների  աշխարհում...)))
Փարթամ տերևեներով ,սպիտակ,վարդագույն,ալ կարմիր  քաջվարդի  խոշոր,վայելչագեղ  ծաղիկները  նման են վարդի...

Ըստ պատմական աղբյուրների քաջվարդը-Պիոնը կոչվել է ի պատիվ  Paeonia տեղանքի ,որտեղ աճել է նրա տեսակներից մեկը...


Կան նաև այլ վարկածներ... ըստ  հին հունական դիցաբանության Պիոնը  Էսկուլապիուսի տաղանդավոր  աշակետրն է եղել ,որը մի անգամ բժշկում է անդրաշխարհի տիրակալին՝Պլուտոնին,որին վիրավորել էր Հերկուլեսը...
 Իր աշակերտի կողմից Պլուտոնի

զարմանահրաշ բուժումը նախանձ է առաջացնում բժիշկ Էսկուլապիուսի մոտ և նա որոշում է  սպանել  Պիոնին,սակայն Պլուտոնը իմանալով նախանձ բժշկի  չար մտադրության մասին,  ի նշան երախտագիտության ,Պիոնին վերածում է մի շատ գեղեցիկ,օգտակար հատկություններով լի դեղաբույսի...Հին Հունաստանում այս ծաղիկը համարվում էր երկարակեցության , ապաքինման,բժշկման խորհրդանիշ...Շնորհալի ,տաղանդավոր հույն բժշկներին կոչում էին«պիոններ,պիոնականներ»:

Ըստ մեկ այլ Լեգենդի բնության աստվածուհի Ֆլորան պատրաստվում էր ճանապարհորդության դեպի Սատուրն...Իր բացակայության ընթացքում որոշում է բույսերից մեկին նշանակել օգնական...աստվածուհին իր մտադրության մասին հայտնում է բուսականությանը... «ընտրության  » ժամանակ բոլոր բույսերը իրենց ձայնը «միաբերան»  տալիս են  վարդի օգտին,միայն պիոնը «ընդդիմացավ»...վրդովված բողոքեց...ըմբոստացավ..փորձելով ապացուցել,որ ինքը ավելի  գեղեցիկ է վարդից...  գոռում էր ,որ ինքն է լավագույնը...))) Ֆլորան պատժում է  պիոնին իր հանդգնության համար...մոտենալով հիմար ծաղկին ասում է.«Որպես պատիժ քո հպարտության համար ոչ մի մեղու չի նստի քո ծաղկին,ոչ մի աղջիկ չի զարդարի կուրծքը քեզնով»:Անիծեց նրան ,որ  նա միշտ լինի «չաղլիկ ու փքուն» )))Այդ պատճառով հին հռոմեացիների մոտ պիոնը խորհրդանշում  էր գոռոզամտություն, սնապարծություն ...«մեծ-մեծ բրդող» դատարկություն..)))




Հին Հունաստանում  համարում էին որ պիոնը ունի  հրաշալի բուժական  հատկություն և օգնում է  հեղձուկի ժամանակ...
17-րդ դարում Փարիզի պարտիզպանները սիբիրյան անուշահոտ պիոն ձեռք բերելու համար վճարում էին հսկայական գումարներ...

Եվրոպայում ծաղիկների լեզվով պիոնը նշանակում էր կրակոտ սեր...

Ճապոնիայում  այն համարվում է ամոթխածության,սիրո,հոգու ազնվականության ,հաջողության ու բարեկեցության խորհրդանիշ...Իսկ Չինաստանում -հարմոնիա և հավասարակշռվածություն ամեն բանում...Այն հանդիսանում է  մաքուր Յան էներգիաի կրող և խորհրդանշում է  քնքուշ զգացմունքներ ,սեր և հարստություն...
Քաջվարդը հաճելի է նվիրել ընկերներին ,(նույնիսկ դեսպաններին են նվիրում) որպես բարեկեցության  բարեմաղթանք....Չինաստանի  իմպերատոր Խուանսուն նշանակել էր հատուկ ծառայողներ ծաղիկների համար...Պիոններին պարտադիր հոգ պիտի տաներ աղջիկ,որը ճագարի մորթուց պատրաստված վրձնով ամեն օր պիտի լվանար ծաղկի տերևերները ...Չինացիներն ասում են ,որ 10 օր պիոնով հիանալու համար այն  պետք է  խնամել մի տարի...


....Իսկ Պակիստանում,Ցեյլոնում ,Հնդկաստանում պիոնը համարվում է հիմար հպարտության  խորհրդանիշ...
Ամն-ում ամեն նահանգ ունի իր ծաղկային խորհրդանիշը...Ինդիանա նահանգի ծաղիկն է քաջվարդը ՝Պիոնը..
Օգտակար հատկությունները...



Pythagoras-ն ասում էր,որ էպիլեպսիայով տառապողները եթե կրեն պիոնի արմատներից կամ սերմերից վզնոցներ ,ապա էպիլեպսիայի կրկնությունից կխուսափեն...Դարեր անց Պարկինսոնը  "Paradisi in Sole, Paradisus Terrestis" -ում ասում է,որ պիոնը ամենավստահելի մոջոցն է բոլոր էպիլեպտիկ հիվանդությունների դիմաց... քաջվարդի սերմերից ու արմատներից վզնոցներ էին կրում անգլիայի շատ շրջանների բնակիչներ...Միջնադարում Եվրոպայում պիոնը կրծքհեղձուկի ժամանակ դնում էին սրտին...Ժամանակակից բժշկության մեջ պիոնի թուրմը օգտագործում են  անքննության   և նյարդերը հանգստացնելու  համար...Այն նաև քիչ դոզաներով խմում են սրտի հիվանդությունների ժամանակ(առանց բժշկի հետ խորդկացելու չկիրառել)))) Իսկ վերջերս ռուս գիտնականները պարզել են ,որ պիոնը նվազեցնում է արյան մակարդելությունն ու նույնիսկ ներծծում տրոմբները...
Մոգական հատկությունները...
Նրան գնահատում էին ոչ միայն գեղեցկության համար...Հին Հունաստանում հավատալով ծաղկի մոգական ուժին ընտրում էին վեհաշուք պիոնները  որպես պաշտպան ...
Պիոնը ըստ հավատալիքների ,պաշտպանում է  հոգին,ոգին ու մարմիը չար ուժերից    ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել