Կա արվեստների արվեստ, որին անծանոթ զորավարը միայն դիպվածով կարող է դափնիներ շահել: Մարդկային սիրտը ճանաչելու և այն վարելու արվեստն է դա:
    Զուտ հոգեբանորեն վերցրած ճակատամարտն այլ բան չէ, եթե ոչ ինքնամարտ: Հրամանատարը ինքնաղեկավարությամբ է ղեկավարում իր զորամասը: Ղեկավարելով ինքն իրեն, իր ներքին հոգեկան աշխարհը՝ նա ղեկավարում է և իր զորամասը: Պայթեց առաջին գնդակը՝ իրական վտանգի թագավորությունը թևակոխելու առաջին վայրկյանից մինչև ռազմագործողությունների դադարը, մինչև հաշտության կնքումը՝ ղեկավարն ունի մի հատիկ անելիք - արի և խանդավառ վիճակի մեջ պահել իր զորամասերի հավաքական սիրտը:
     Առաջնորդը կենդանի խորհրդանշան է հաղթանակի և պարտության, փառքի և անփառունակության, աղբյուրը  խանդավառության, հոգեբանական գինովության, ինչպես և հուսալքումի:
  Թերթեցեք անվանի ռազմավարների կյանքի և գործերի գիրքը և պիտի համոզվեք, որ այն բոլորը,  որոնք պատերազմի վարպետ անունը և արնոտ հետքերեն թողել պատմության մեջ՝ եղել են հանճարեղ հոգեբաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել