Օլիգարխիայի մոտ երեխա կնքելն էլ դարձավ եկեղեցի փակել: Օլիգարխիան՝ հանձինս Սամվել Ալեքսանյանի, հետայսու Լֆիկ Սամոյի, արդեն եկեղեցի է փակում: Եկեղեցու արժանիքն ու վարքն այնքան են գցել, հավասարացրել գետնին, որ եկեղեցին փակում են կաբառեի նման, փակում են, որ մարդ կնքեն:

Սամվել Ալեքսանյանը թող գիտակցի, որ Աստծոն հաճո է ոչ թե այդ եկեղեցի փակելն ու ներսի զարդարանքը, այլ հավատն առ Աստված: Եվ կնքվեն նրա երեխաները, չկնքվեն, քավոր լինեն, չլինեն, խաչը պաչեն թե ոչ, ամեն ինչ զրո է: 

Դուք այս կերպ ուրանում եք Աստծուն, որովհետև Աստծո տունն եք փակում: Եկեղեցին ուրանում է Աստծուն, եկեղեցու սպասավորը, որը նման բան է թույլ տալիս, կրկին ուրանում է Աստծուն:

Այդ եկեղեցին կաբառե շոու չէր ցուցադրելու, որ փակվեր, ինչ է թե մի քանի երկրի զավակներին հարստահարող օլիգարխներ պետք է ներսն աղոթեին:

Թող Աստված ների ձեզ ու ինձ, ձեզ, որ անարգում եք Աստծուն, իսկ ինձ, որ գրեցի այս մասին:

Սամվել Ալեքսանյան Աստծուց խնդրե՛ք, աղաչե՛ք, որ մի օր ների ձեզ՝ իր տունը փակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել