Սադդամը բռնակալ էր, բայց շիաներին, սունիներին, քրդերին բռի մեջ էր պահում, որ իրար չուտեն, համ էլ ինչ-որ սոցիալիստական-ազգայնական տեսություններ էր զարգացնում:
Ասադը երբ եկավ իշխանության, դրուզները, ալավիների, սունիները իրար կոտորում էին, իշխանությանը չենթարկվող տեղական ֆեոդալները ապստամբություններ էին բարձրացնում, քրիստոնյաներին էին նեղում: Մարդը լավ-վատ հանգստացրեց երկիրը: Բնակչության մի զգալի հատվածը էլ գոնե հանգիստ ապրելու համար ընկալում է այդ իշխանությանը:
Քադդաֆին սոցիալական համակարգ էր կառուցել և ցեղապետներին սանձել էր:
Ֆիդել Կաստրոն կոմունիզմ էր կառուցում, իմպերիալիզմի դեմ էր պայքարում:
Ստալինը սոցիալիզմ էր կառուցում և այլն:
Իրանում Մուհամմեդի երազանքներն են իրականացնում, բայց նաև արդյունաբերություն, տնտեսություն, սոցիալական համակարգ են ձևավորել: Կան մարդիկ, որ դրան հավատում են, կան մարդիկ, որ դրա դեմ պայքարում են:
Այդ ամենի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց այդ բռնակալները հանրությանը բացատրում էին իրենց մոտիվները, ստեղծում էին լավ կամ վատ մշակույթ, վարում էին որոշակի քաղաքականությունը, որն աշխարհի համար ընբռնելի էր, անկախ նրանից, թե ընդունելի է, թե ոչ:
Բայց ինչ են կառուցում Հայաստանում, անհասկանալի է: Անգամ բռնակալ լինելու համար, որոշակի ինտելեկտ ու տեսական հիմնավորումներ են պետք: Գոնե բնակչության առնվազն մի 10-15% տոկոսը, թեկուզ ամենամութ և ամենահետադիմական հատվածը, ինչ-որ բանի պետք է հավատա: 
Բացարձակ անիմաստ, անհասկանալի, ոչ ադեկվատ կառավարման համակարգ է ստեղծվել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել