Սոս Սարգսյանը հեռացավ, բայց վստահ եմ, որ նրա անունն ու բարի համբավը հավերժ կմնան մեր հիշողություններում։ Նրա կերտած բազմաթիվ կերպարներում նա գրեթե միշտ մարմնավորել է ազնիվ հայ մարդու, ինչպիսին և իրական կյանքում էր։ Ցավոք, նման հանճարներին փոխարինողներ այսօր գրեթե չունենք, բայց նրանց օրինակը պետք է խթան հանդիսանա այսօրվա երիտասարդության համար, որպեսզի ունենանք նոր մեծություններ, քանի որ եթե նույնիսկ ԽՍՀՄ ժամանակաշրջանի «երկաթյա վարագույրի» և ցենզուրայի պայմաններում նրանք կարողացել են պահպանել հայի իսկական տեսակը, ապա այսօրվա սերունդը գոնե այդ առումով ունի ավելի մեծ հնարավորություններ։
Ցավակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստը գնահատողներին։ Կորուստն իսկապես անդառնալի էր, բայց բոլորն էլ մի օր հեռանում են, կարևորը իրենցից հետո դրական հետք թողնելն է, ինչը Սոս Սարգսյանը գերակատարել է իր ապրած գրեթե 84 տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել