Սոս Սարգսյանն էլ մահացավ... Տաղանդավոր, պարզ, հասարակ, լոռեցի մարդ էր, ում «ժողովրդական» կոչումը իրոք ժողովուրդն էր տվել... Միակ սխալը, որի մասին մի քանի անգամ լսել եմ, բայց ինքս տարիքիցս ելնելով չեմ հիշում, նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումն էր 1991թ.-ին... Ինչևէ, նման մեծերին չեն դատում, առավել ևս մահից հետո։ Վստահ եմ, որ նրա մասնակցությամբ ֆիլմերը դեռ երկար են դիտվելու ու սիրված լինելու։ ու ինչքան էլ ցավալի լինի կորուստը, պետք է նաև ընդունել, որ 84 տարի ապրելու հնարավորություն ոչ բոլորին է տրվում։ 
Հ.Գ. 3 տարեկան եմ եղել, երբ մորական պապս մահացել է, ում համարյա չեմ հիշում, բայց միշտ ասում էին, որ շատ նման է եղել Սոս Սարգսյանին։ Հիմա ոնց որ երկրորդ անգամ պապիս կորցրած լինեմ, ում էլի չեմ ճանաչել...                                                                    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել