Այն որ երևանյան մի «գեյ» ակումբի հրդեհը կարող էր այսպիսի աղմուկ բարձրացնել ու հասարակությանը բաժանել երկու մասի, շատերին մի տեսակ արհեստական է թվում: Բայց որ այս օրերին գնում է անհանդուրժողականության ժայթքում, դրա պատճառն այն է, որ արվամոլները, նայելով իշխանական վերին էշելոններում իրենց հաջողակ «գաղափարակիցներին», համարում են, որ սա է իրենց պատմական շանսը՝ երկրում իրական դերակատարություն ունենալու: Այսինքն ֆիզիկապես արվամոլությունը վերաճել է քաղաքական արվամոլության, դարձել գործելաոճ ու գաղափարախոսություն: Այն, որ գեյերը վերածվել են ագրեսիվ փոքրամասնության, դա հենց ասածիս վկայությունն է: Նրանք զգում են, որ պաշտպանված են «պետության» կողմից: Իսկ որ նրանց իբր չեն ճնշում, որպեսզի չնեղացնեն Արևմուտքին, միանգամայն հիմնազուրկ է, քանի որ պարզորոշ տեսնում ենք, որ ասենք արևմտյան արժեհամակարգը, մասնավորապես՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չենք շտապում ներմուծել՝ Արևմուտքի խաթրն առնելու շարժառիթով: Եվ եթե այս կրքերը շատերն արհեստական են համարում, թե իբր գցել են, որ շեղեն հասարակությանն իրական պրոբլեմներից, ես համաձայն չեմ, քանի որ հետընտրական պայթունավտանգ լարում չկա հասարակության շրջանում, որպեսզի շեղման անհրաժեշտություն առաջանար: Այս վրդովմունքը հասարակության մեջ, ցավոք, իրական է, և մարդիկ հասկանում են, որ ոչ միայն մեր կյանքն արագ տեմպերով չի բարելավվում, այլև մի բան էր կապում հայրենակիցներիս մեր երկրում, որ շատերն ասում էին՝ «ինչպե՞ս երեխայիս տանեմ այդ արևմտյան ազատամտության գիրկը, ուզում եմ հայ մեծանա՝ մեր վարքուբարքով», իսկ տեսնելով, թե ինչ ձևով են այդ բարքերը սողոսկել մեր կյանք և ինչ հաղթարշավ են սկսել, մտածում են, որ մեր երկում էլ այլևս ապահովագրված չենք այս ախտից: Էլ ի՞նչ իմաստ ունի մնալ այստեղ ու տառապել, եթե մեզանում արդեն վտանգված է հայեցի դաստիարակությունը:
Հարցը խորը վերլուծության կարիք է զգում, և հուսով եմ, որ այս էմոցիոնալ պոռթկումը շուտ կավարտվի ու կանցնենք ավելի խորքային ու հիմնարար վերլուծության՝ մեր ազգին սպառնացող այս աղետի դեմն առնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել