Չեմ հասկանում, որ ի՞նչ են ոմանք վատ զգում, նեղվում, երբ մարդիկ քաղաքական-քննադատական գրառումներ են անում շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների կամ մտավորականների մասին: Ասում են` խի՞ եք նրանց խառնում քաղաքականությանը, նրանք ի՞նչ կապ ունեն քաղաքականության հետ և այլն, և այլն... ԱՅՈ, նրանք բացարձակապես կապ ՉՊԻՏԻ ունենային քաղաքականության հետ, բայց այդ կապը կա ու հենց նրանք են այդ կապը ստեղծել: Եթե նրանք մասնակցում են ներկայիս ռեժիմի քարոզչությանը, եթե նրանք կուսակցականցավել են, եթե նրանք քաղաքական մտքեր են արտահայտում, ապա նրանք նույնպես իրենց ավանդն ունեն ներկայիս ռեժիմի գոյատևման հարցում: Ո՞նց կարելի ա աչք փակել նմանատիպ մտքի վրա. «Մարտի 1-ի զոհերը իրենք են մեղավոր, որ զոհվել են, թող չգնային հանրահավաք, չէին զոհվի»: Էդքան պաշտպանում եք 3 օր առաջ հրապարակում համերգ տվողին, բայց գիտե՞ք, որ հենց ինքն ա վերոշարադրյալ մտքի հեղինակը: Գիտեք ու միևնույնն ա պաշտպանո՞ւմ եք, թե՞ չգիտեք... Ու նա միայնակ չի... շատերն են նրան բախտակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել