Շրթերիս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՛ծ Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն` Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ... Շրթեիրս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՛ծ, Ինչես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել