Անկախության սիմվոլ հռչակված Պարույր Հայրիկյանն իրեն ընդամենը հարյուր հազար դոլար է գնահատում , իր համոզմամբ դա է իր գինը : Եթե Հայրիկյանի գինն արդեն հայտնի է , ապա լայն հանրությանը հետաքրքիր կլիներ իմանալ նաև , թե անկախության սիմվոլն ինչքա°ն է գնահատում Հայաստանի Հանրապետության անկախությունը : Մի բան էլ` Հայրիկյանը նաև կարծում է , որ Վարդան Սեդրակյանն ընդամենը միջնորդ էր և դրա համար ստացել է այդ գումարը : Չնայած սրան , սիմվոլը համոզված է , որ Սեդրակյանի ` 14 տարվա ազատազրկումը օրենքով նախատեսված նվազագույն պատիժն է ու նա իրեն պետք է երջանիկ զգա : 《20 տարուց-ցմահ է հասնում ...Բայց , իրենց շատ դատված լինելը իմ մեծագույն ցանկությունը չի》,- մեծահոգաբար հայտարարել է Հայրիկյանը , ում այս երկիրը բյուջեից 20 միլիոն դրամ շնորհեց : Բայց դա քիչ է Անկախության սիմվոլի համար , նրա եսը դեռ բավականաչափ շոյված չէ , գրպանում էլի փողի տեղ կա , այլապես չէր հայտարարի , թե《Հայաստանում , ցավոք, մի քանի հազար մարդ կա , որ փողով պատրաստ են սեփական ազգի վրա կրակել : Հիմա դրանցից մի քանիսն ազատության մեջ լինեն , թե բանտում նստեն ` էական չի:Այլ բան , որ կծիկը մինչև վերջ հասցնեինք և կարողանայինք հետագայում շատ բաներ հասկանալ` Մաքսային միություն, Պուտինի հայտարարությունը ...》...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել