Այսօր մի լավ ընկերոջ հետ բավականին բանավիճեցի թե ստեղծված իրավիճակից ու դրա մեղավորներից, թե արժեքային համակարգերից։ Բազմաթիվ հարցերում մեղադրեցի նրանց սերնդին ու ասեցի, որ ոչինչ չեն արել կամ չեն կարողացել անել ու իրենք՝ անկախություն բերած սերունդը, մեզ թողեցին այս պոզայով անհեռանկար Հայաստանը։ Բայց լսեցի դրան մի շատ սազական պատասխան։ Նա ասեց, որ նրանք ստեղծել են մեր սերունդը, որը կարողանում է կարծիք արտահայտել, որը լրիվ տարբեր է իրենց կարծիքից, որ կաշկանդվում ենք լռելուց, որ ինքնուրույն ու ստեղծագործ ենք, քանի որ ապրել ենք անկախ պետությունում՝ մեր սերունդը ապրել է անկախությունը։

Իրոք, մենք ուղղակիորեն չենք մտել տարբեր ու տարաբնույթ խաղերի մեջ ու հեռու ենք եղել տարբեր ճամբարների խրախճանքներին մասնակցելուց։ Դա մեր սերնդի համար անարժեք վարքի դրսևորում է։ Ու այն անկախությունը, որ մենք ապրում ենք, երբեք չենք կարող ստորադասել որևէ անգոյ կախվածության հետ, թեկուզ կենսական պահանջներից ելնելով։ Դա կարող է լինել միայն գիտակցության մարումից հետո։ Բայց այսպիսի լուսավոր սերունդ, ու գնալով ավելի ու ավելի, չի ունեցել մեր ժողովուրդը։
Հետո մեր սերնդի մի մասը մանկության ընթացքում ուղղակի կամ անուղղակի տեսել է պատերազմը ու նաև մեր ժողովրդի տարած հաղթանակը։ Այսինքն մեր սերունդը ազատատենչ, հաղթանակած ու անկախ սերունդ է։ Միակ հակադարձումս էր, որ կան դեռ «սովետ» երիտասարդներ, որոնք կերել են ռուսական պրոպագանդայի զինատառ արգասիրքներն ու փոփոխման ենթակա չեն։ 
Եվ հիմա հակադարձում եմ ինքս ինձ, որ դա այլևս ոչ մի թանկ նշանակություն չունի, քանզի նրանք նույնպես ձուլվելու են մարդկային ավելի ուժեղ տեսակին, որն ապրում է ու իր հայրենիքում ու երազում է ունենալ ավելի ուժեղ, զարգացող ու երջանիկ Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել