Ֆեյսբուքի համայն ընկերնե´ր, որ ասում են տրանսպորտը վնասով ա աշխատում, դրա համար են թանկացնում, սուտ են ասում:

Հիմա կասեն՝ հեծանիվ եմ հորինում, բայց, չէ´, ուրիշ բան եմ ասում:

Նայե´ք, քանի որ երկրում կա աքսոր ու հարկադիր տեղահանում (դա արտագաղթ չի, դա աքսոր ու հարկադիր տեղահանում ա), մարդիկ գնում են, տրանսպորտ նստողները, բնականաբար, քչանում են:

Բացի այն, որ տրանսպորտ նստողներն են քչանում, նաև ամենուրեք թանկացումներ են, այսինքն օլիգարխներն էլ, որ օլիգարխ են, զգում են, որ առաջ, ասենք, 10000 դոլարով կարողանում էին մի փոր հաց ուտեին, մի 20 հազար դոլարով էլ կոֆե խմեին, հիմա վիդիտելի, թանկացել ա: Ի՞նչ ա ստացվում. արտագաղթն ազդել ա օլիգարխիայի վրա (բա որ ասում էինք ձեր վրա էլ կազդի, չէիք հավատում, դե հլը տեսեք՝ ինչքան եք փոշմանելու), ու իրանք թանկացնելով՝ ուզում են առաջվա նման շատ շահույթ ստանան, որ կարողանան մի փոր հաց ուտեն, մի 20 հազար դոլարով էլ, ասենք, կոֆե խմեն, դե վերջում էլ մի հատ կուբանսկի սիգար, հայկական կոնյակ ու ուկրաինական ծիտ....

Հիմա նստած ասում են՝ էս լավ տղերքի հացին վայիս եք ըլնում, ա´յ պայքարողներ, էս մեր կայֆերն եք հարամ անըմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել