Հարց`

Բարև ձեզ, մի հարց ունեմ, կարծում եմ կկարողանաք ձեր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել: Մենք ամուսնացել ենք, ու մեզ մոտ խնդիր է առաջացել: Ամուսինս չի ցանկանում ոչ մի կերպ դիմել մասնագետներին: Նախկինում իր խոսքով նման խնդիրներ չի ունեցել: Առնանդամի առաձգականության հետ է կապված խնդիրը, չնայած մեծ ցանկությանը նրա մոտ չի ստացվում, մտածում է` գուցե պատճառն անսովորությունն է: Ասում է, որ վերջին մի քանի տարիներին բնական սեռական հարաբերություն չի ունեցել, հիմնականում օրալ տարբերակով... Ի՞նչ կարող եմ անել ես: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինձ համար այդ տարբերակն ընդունելի չէ, եթե մենք ցանկանում ենք երեխաներ ունենալ, ինչպե՞ս կարող ենք կարգավորել խնդիրը: Նա միանշանակ չի ցանկանում դիմել մասնագետներին: Շնորհակալ եմ, կարծում եմ կկարողանաք որևէ տարբերակ առաջարկել, որպեսզի ես ինքս կարողանամ նրան օգնել վիճակը շտկելու համար:

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Պետք է ասել, որ հաճախ են մեզ դիմում այս խնդրով. տևական ժամանակահատված կիրառելով բացառապես մեկ տեսակի սեռական ակտիվության տարատեսակ (տվյալ դեպքում օրոգենիտալ սեռական ակտիվություն), որը լիովին փոխարինել է հետերոսեքսուալ հեշտոցային դասական սեռական կյանքը, ապա անհատի մոտ առաջանում է պաթոլոգիական ֆիքսացիա, և նրա համար սեքսուալ բավարարվածություն և օրգաստիկ զգացողություններ է առաջացնում միայն տվյալ տեսակի սեռական կյանքի ալտերնատիվ տեսակը, դասական սեռական իրավիճակը ուղղակի սեքսուալ չէ նրա համար: Ահա այս պարագայում սեքսոլոգից պահանջվում է մեծ ջանքեր, որպեսզի անհատի մոտ դեզակտուալիզացվի նախկին սեռական ստիմուլների զգացողությունները և մշակվի նոր ստերիոտիպ, հաստատվի լիարժեք, առողջ սեռական փոխհարաբերություններ ամուսնական զույգերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել