Tert.am-ը գրում է.


Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և նրանց պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերն ընդգծել է՝ քանի որ Իրանը նոր նախագահ է ընտրում, ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Իսլամական Հանրապետության ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների:

«Իրանի կառավարությունը դիմել է մեզ օգնության համար։ Մենք նրանց տեղեկացրեցինք, որ մենք օգնություն կառաջարկենք, ինչպես կանեինք ՝ ի պատասխան նման իրավիճակում գտնվող օտարերկրյա կառավարության ցանկացած խնդրանքի: Եվ, ի վերջո, մենք չկարողացանք այդ օգնությունը տրամադրել», - ասաց նա:

Ինչպես պնդում էր Միլլերը, Վաշինգտոնը չկարողացավ օգնություն ցուցաբերել Թեհրանին «հիմնականում նյութատեխնիկական պատճառներով»:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել