Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։

Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի արևմուտքում՝ Իրաքին սահմանակից Քրդստանի Բանա քաղաքում, հարձակում են գործել սահմանապահների վրա։

Հարձակման հետևանքով վիրավորված երկու զինվոր բուժվում են հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել