Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Վիլյամ Սարոյանի արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ու թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել