Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանը կոչ է արել բանակցություններ սկսել 2024 թվականին կազմակերպությանը երկրի անդամակցության շուրջ:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պատշաճ հարգանք ցուցաբերել վրացական հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և բացել բանակցություններ այս տարի:

Դա վրացական հասարակության պահանջն է», - ասել է Կոբախիձեն Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ՝ ի պաշտպանություն իշխող կուսակցության նախաձեռնությունների, այդ թվում ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել