Ինչու՞ և ինչո՞վ են տարբերվում սերն ու սիրահարությունըKiss.am-ը գրում է.
Ի՞նչ է սերը… Այնքան շատ են այս մասին խոսում ու երգում, գովերգում բանաստեղծություններում… Բայց ի՞նչ է այն… բացատրել ոչ ոք չի էլ փորձում: Միայն թե չասեք, թե դուք ամեն ինչ գիտեք: Իսկ եթե մտածում եք, թե սերը միայն ինքնամոռաց հառաչանքն է՝ այգու նստարանին նստած, սխալվում եք…
Հառաչանքները, առաջին պոռթկումները և համատեղ հաճելի ժամանցը ընդամենը սիրահարություն է: Այդ շրջանում թվում է, թե ձեր կողքին է աշխարհի ամենալավ ու ամենաուշադիր անձնավորությունը: Դուք չեք նկատում նրա թերությունները: Դուք պարզապես արհաՍերմարհում եք ամեն բացասականը սիրելիի մեջ:
Դուք տարված եք: Ապրում եք ամենահարուստ ու բազմազան զգացողություններ, մինչ այդ չապրված տպավորություններ: Ի հայտ են գալիս ընդհանուր հետաքրքություններ, և տեղի է ունենում հոգեկան շփում: Բայց դա ընդամենը սիրահարություն է:
Ինչքա՞ն ժամանակ կարող է սիրահարությունը ձգվել:  6 ամի՞ս, 1 տարի՞… Բայց ոչ ավելի: Եթե դրանից հետո չառաջանա կրքոտ կապվածություն, ապա այդ սիրահարությունը կվերածվի պարզապես ընկերության:
Մյուս փուլը սեքսուալ ձգտումն է: Շատ մարդիկ հենց սա են անվանում ՍԵՐ: բայց նրանք սխալվում են: Սա դեռ սեր չէ… Պարզապես սիրեցյալները համարում են, որ իդեալական համապատասխանում են իրար: Նրանց համար լավ է երկուսով, մասամբ կամ լիովին ապրում են մարմնական վայելքները, թռչում երկինքներ… կարող է պլաններ կազմեն ապագայի համար: Ամբողջ աշխարհը թվում է յուրահատուկ ու զարդարված վառ երանգներով… Բայց անցնում է որոշ ժամանակ (դա սովորաբար 3 ամսից մինչև 1 տարի է), և չկա երաշխիք, որ զույգը չի բաժանվի:
Պատճառնե՞րը… Դրանք կարող են տարբեր լինել… Զուգընկերներից մեկը մերժում է մյուսին, հոգնեցրել են իրար: Չեն համապատասխանում լիովին… Այս փուլում արդեն տղամարդը կարող է ոչ այնքան խելացի թվալ աղջկա աչքին… Դե, աղջիկն էլ՝ ոչ այդքան հրապուրիչ, ինչպես թվում էր սկզբում: Բացի այս՝ հարաբերությունների միատոնությունը և միակերպությունը ևս կարող են պատճառ հանդիսանալ սիրային կապի խզման համար:
Եթե բաժանումը տեղի չի ունեցել, հարաբերությունների զարգացման մյուս աստիճանը կապվածությունն է: Սիրահարներից ամեն մեկը հասկանում է, որ գտել է այն, ինչ փնտրել է: Վրա է հասնում լիակատար ներդաշնակություն և փոխըմբռնում: Եվ սիրահարներից յուրաքանչյուրը ձգտում է սիրելիի հետ լինել, մեծացնել երեխաներ, հոգալ դիմացինի մասին, հիմք դնել սեփական օջախի` սիրո կրակը բոցավառվում է անվերջ, և ամեն մեկը նվիրում է դիմացինին այն ամենը, ինչի ընդունակ է:
Ահա հենց սա է սերը…
Մտածեք այս մասին և քննեք ինքներդ ձեզ: Կրքի, հոգեկան կապվածություն ու անսահման նվիրվածության ներդաշնակություն ենք մաղթում բոլորիդ:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել