Քանի գնում է համոզվում եմ որ ձուկը միշտ չի որ գլխիցա փտում: Փորձեմ պարզաբանել: Վերցնենք պետական համակարգը, որում ասում են ամենաշատն է կաշառքը, ո՞վ է աշխատում պետական համակարգի ցածր և միջին օղակներում: Հասարակ քաղաքացիներ, որոնք ընդունվում են աշխատանքի տարբեր պետական հիմնարկություններ: Բոլորս էլ լավ գիտենք, որ պետական հիմնարկներում աշխատավարձը ցածր է համարվում... այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ ընդունվում աշխատելու՝ իմանալով այդքանը: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պարտադրում ա իրանց կամ ստիպում... Կարծում եմ սա այն հարցն է, որտեղ մարդ ունի ընտրության հնարավորություն. գնալ սեփական հիմնարկ, կամ պետական... այսօր սեփական հիմնարկներում աշատավարձը ավելի բարձր է, քան պետականներում, ինչո՞ւ են մարդիկ ձգտում դեպի պետական աշխատանքը՝ իմանալով այդքանը: Լոգիկան կարծում եմ շատ պարզ ա ... հնարավորություններ, և կողքից փող... փաստորեն դա մարդու ներսից է, ոչ թե կաշարքը ընդունված մի ձև է, որը պարտադիր է ... բնականաբար ամեն պետական աշխատող չէ, որ կաշառք ա վերցնում, բայց թե իրականությունը մնում է այն, որ մարդ ներսից պետք է մաքուր լինի, որ կաշառքի երևույթի դեմ պայքարենք ... թեչէ ինչքան էլ ասես չի կարելի ....մեկ ա կճմտոցին լինելու ա ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել