Արդեն 27 տարի է, ինչ ծառայում է ոստիկանությունում, բայց դեռ ավագ լեյտենանտի կոչումով է:
Այսօր էլ կանչել էին նախարարություն ու նորից կոչման համար ոչինչ չասացին:
Ծիծաղեցին:
Իրենից հետո ընդունվածներն արդեն մայորի կոչումով են, իսկ ինքը…
Նոր նշանակում ստացավ` Բարքերի բաժնի պետ: Շուտով թոշակի է անցնելու, ինչի՞ն էր պետք:
Հրամանը հարաման է` կատարելու համար:
Նոր բաժնում նրան դիմավորեց լեյտենանտ Սարգսյանը`ուրախ մի անձնավորություն` վստահ, ժպտերես: Տեսնես` ինչի՞ վրա է այսպես միշտ ուրախ:
- Ձեր կաբինետում է, սպասում է ,նոր ենք բերել պանելից:
Ծիծաղեց:
Պանելից: Մի կարգին հայերեն չգիտեն, բաըց այնպես են երևակայում..
- Մարդավարի չե±ս կարող ասել շինարարությունից, ի±նչ պանել:
Լեյտենանտը զարմացաց նայում էր նոր պետին:
Այդպես,բոլորիդ կարգի կգցեմ,ես գիտեմ, թե ինչու են ինձ այստեղ նշանակել:

● ● ●

Աղջիկը, որ նստած էր աթոռին, չափից ավելի կարճ շրջազգեստով էր, ոտքն էլ` ոտքի վրա գցած: Բարակ մատների արանքում էլ` չվառված ծխախոտ:
Ինչպե՞ս է այս շորերով բարձրացել պանելի վրա ու չի փոշոտվել կամ ինչ գործ ուներ այս գերժամանակակից աղջիկը շինարարությունում:
<Տարօրինակ է>,-մտածեց ավագ լեյտենանտը:
- Իմ ազգանունն Ապրեսյան է, այսօրվանից այս բաժնի պետն եմ,-անցնելով իր համար նախատեսված սեղանի հետևը` ցածր ձայնով ասաց ու տեղավորվեց կիսաբազկաթոռի մեջ:
Աղջիկը սպասում էր, որ իր ծխախոտը կպցնեն, բայց ո՞վ, ինքը ծխող չէ ,միտք էլ չունի:
- Սկսենք, ինչպես ասում են, սպիտակ թղթից: Ինչու± էիք բարձրացել և ի±նչ էիք անում պանելի վրա:
-Ինչպես թե ի±նչ,- աղջիկը զարմացավ, ժպտաց:
-Աշխատում էի…
-Այս շորերո±վ, այս ժամի±ն, ի՞նչ ես աչքերիս թոզ փչում, ես քո իմացած ոստիկաններից չեմ:
Աղջիկն էլ հասկացավ դիմացինի ով լինելը և մտածեց. <Սրան որտեղի՞ց պեղեցին>:
-Անուն, ազգանուն, հայրանուն:
-Մանոն Լեսկո Արքիմեդի,-աղջկան խաղը դուր եկավ:
-Պարսի±կ ես:
-Ինչու± պարսիկ, հայ եմ, նոր հայկական անուններ են:
-Լավ, գիտեմ, ուրեմն խանգարել ես շինարարական աշխատանքներին, այդպես:
-Ընդհակառակը, շինելու հետ կապված բոլոր աշխատանքներին ես օգնում եմ, ես…
Բառախաղը ստացվեց: Հետաքրքիր է, հասկացա՞վ սեղանի հետևում նստած` իրեն Շերլոկ Հոլմս համարող համազգեստը:

● ● ●

Ընդամենը երկու տարի առաջ էր, որ սրա նման հաստագլխի մեկը կոտրեց իր կյանքը:
Կյանքն էլ դահիճի նման միապաղաղ զգեստով, կանգնեց կացինը ձեռքին , իրեն մասնատեց, ավելի ճիշտ` առանձնացրեց գլուխը, մարմինը շպրտեց փողոցներով թափառելու, իսկ գլուխը մնաց, մնաց անընդհատ մարմինը գտնելու ապարդյուն փորձերի ճանապարհին:
Ճանապարհներով անցան ստահակների, սրիկաների ու վավաշոտ, հարուստ ծերունիների խմբեր, որոնցից ոչ ոք չէր կարող իմանալ առանց մարմնի մնացած միայնակ դեմքի վրա վաղուց արդեն չորացած արցունքների համը, կորած մարմնի ցավը. . . Կսկ այն մարմինը, որը նրանց ձեռքերում էր հայտնվում, մարմին չէր, ընդամենը առարկա էր`ներծծված արցունքներով, կորուստներով: Մի առարկա էր` լռության մեղեդու թավշյա գույներով:
Եվ այդ առարկա-մարմինը ճանապարհներին պատահականորեն հայտնված մարդկանց ձեռքերում դառնում էր վայրի գայլաոռնոց ու լափում ողջ`արդեն քրքրված հոգին:
Այս համազգեստի միջից էլ ելնող խոսքերը այդ նույն գայլաոռնոցի շարունակությունն են կարծես:

● ● ●

-Այսօր ի±նչ օր է:
-Ծանր:
Իրոք, որ ծանր է անընդհատ փորձել փախցնել աչքերը, աթոռը շոյող, թեթև, գեղեցիկ ոտքերից, այնքան թեթև,որ թվում է, թե մի փչելուց ոտքերը կբարձրանան ու..
-Մասնագիտությու±նդ:
-Կրկեսի դերասանուհի, լարախաղաց էի, ակրոբատ: Հիմա ցերեկներն աշխատում եմ գազանանոցում, կերակրում եմ գազանների, դե, իսկ գիշերները..

● ● ●
Սիրում էր:
Գիտեր, որ ծաղրածուն մոլի խաղացող է ու սիրում էր նրան: Գիտեր , որ վերջին օրն է խոշոր գումարը փակելու, որ չփակելու դեպքում իր և նրա կյանքում շատ բան կփոխվի:
Գիտեր , որ չփակվելու դեպքում էլ շատ բան չի փոխվի....
Սիրում էր:
Մնացել էր մի վերջին հնարք` ավարտելու ակրոբատիկական համալիրը, երբ լարի վրա մի ոտքով կանգնած տեսավ նրա տխուր, ասես ինչ-որ բան աղերսող, ներեղություն խնդրող աչքերը: Հասկացավ, որ ծաղրածուն կյանքի ծաղրին հակառակ` փող չի ճարել:
Լարի վրայից չէր կարող ասել, որ իր հետևից ընկած այն ոստիկանը`մայորը, այսօր խոսք է տվել այդ գումարը <պարտքով> բերելու: Հայացքը, որ արդեն սովորական դարձած տեղում է` 4-րդ կարգում, տեսավ այդ ոստիկանի դեմքի ինքնագոհ ժպիտը . <Վերջապես իմը կլինես>:
Դժվար էր նայել հազարավոր մարդկանց ծիծաղեցնող այդ լուրջ տղայի տխուր դեմքին: Ու երբ փորձեց ժպտալով հասկացնել տղային, որ ամեն բան կարգին է, վարագույրի ետևից քաշեցին ու տարան տղային:
Երեկոյան վերցրեց < պարտքով փողը> : Մայորը մի անասնական կրքով զրկվեց այդ գումարից, իսկ ինքը, անտեսելով վիրավորանքն ու ցավը, հրաժեշտ տված աղջկական կյանքի վերջին օրվան`փողը պայուսակում, շտապում էր տղայի տուն` ծաղրածուի տուն, որտեղ ծիծաղի փոխարեն արդեն սուգն էր:
-Մի մայոր եկավ, ասաց` ման չգաք , մեզ մոտ է, երբ հարկ լինի, կթողնենք,- ծաղրածուի մայրը կծկվել ու ասես դարձել էր կնճիռներից հավաքած մի տխուր դիմակ: 
-Այդ բոլորը քո´ երեսից, քե´զ էր ուզում, իմ տղայի հետ ի±նչ գործ ունեիր:
Հետո սկսվեցին տղային փնտրելու ծանր ու ապարդյուն օրերը:
Հետո մայորի տված գումարը վերադարձրեց մայորին`տղային գտնելու համար:
Հետո անընդհատ բացակայությունների պատճառով կորցրեց աշխատանքը:
Հետո սովը չոքեց ու տարավ աղջկան այն ճանապարհներով, որոնցով անցնող ստահակների ու սրիկաների խմբերը տրորեցին աղջկական հպարտությունը:
Սիրում էր կյանքը:
Ատեց:

● ● ●
-Դու գիտե±ս որ կարող եմ քեզ տուգանել հինգ հազար դրամ:
Իր կարծիքով շատ մեծ թիվ ասելուց ավագ լեյտենանտ Ապրեսյանը գոհ էր: Համոզված, որ իր առաջին գործը այս բաժնում ուղարկելով վարչություն` <թեկուզ տուգանքի վերջաբանով>, հենց առաջին օրով կարժանանա ղեկավարության գովասանքին: Դա արդեն լավ նշան է:
Աղջիկն ականջներին չէր հավատում: Թվում էր, թե ամեն անգամվա նման իրեն գիշերը կպահեն, անվճար ու վայրենի ձևով կօգտագործեն մարմինը, իսկ առավոտյան կշպրտեն դուրս` հետագայում նորից բերելու պայմանով, այդ պատճառով էլ շտապեց պատասխանել:
-Ես կարող եմ..
Ապրեսյանի սեղանին հայտնվեց 10 դոլարանոց թղթադրամ:
Անպատկերացնելի ճարպկությամբ թղթադրամն անհետացավ Ապրեսյանի գրպանում:
Ավագ լեյտենանտը գոհ էր:
Գոհ էր, որ վերջապես կազմեց արձանագրությունը ու կարող է ուղարկել «վերև»:
-Լավ է, ա´յ այստեղ ստորագրիր ու ազատ ես:
● ● ●

Աղջիկը շատ ուշ հասկացավ , թե ինչպես էր ծաղրածուն հայտնվել այդ վիճակում:
Շատ ուշ հասկացավ , որ մայորի ջանքերով էր տղան հայտնվել ճաղերի արանքում:
Շատ ուշ հասկացավ, որ տղայի մոտ գնալուն խոչընդոտելը նույնպես մայորի հրամանով է եղել:

● ● ●

Աղջիկն այնպես էր շտապում դուրս գալ ոստիկանական բաժանմունքից, որ չնկատեց մուտքով ներս մտնող արդեն նախկին ծաղրածուին:
Նա չգիտեր, որ առավոտյան տուն հասնելով` մուտքի մոտ հենված կտեսնի մի այլ ծաղրածուի վերափոխված տղային:
Կյանքի ծաղրոտ բոլոր ճանապարհներով անցած ծաղրածուն էլ չի հասկանա, թե ինչու իրեն չի ժպտա լարախաղաց աղջիկը, որի վերջին ժպիտը տեսել էր լարի վրա, երբ իրեն` անհասկանալի պատճառներով կյանքը տարավ լարի նման ճանապարհներով:
Դե, ինքն էլ լարախաղաց չէր ու բնականաբար սայթաքեց:

ՎԵՐՋԱԲԱՆ

Գազանանոցում մի փոքրիկ տղա կոնֆետ նետեց կապիկների վանդակը: Կոնֆետն իսկական չէր: Մի քանի կապիկ կռվեցին ու կապիկներից ամենաճարպիկը տիրեց ավարին:
Բացեց կոնֆետն ու ծամածռելով դեմքը` հետույք ցույց տվեց տղային:
Փոքրիկը ծիծաղեց` ինքը ծամելով թաքցրած կոնֆետը:
Ու գոհ էր:
Գազանանոցում այն նույն փոքրիկ տղան ուղտի վանդակի մոտ հացը մոտեցնում, ու երբ ուղտի ձագը փորձում էր հացը բերանով վերցնել, ձեռքը ետ էր քաշում ու ծիծաղում:
Ոստիկանի մայորի համազգեստով տղայի հայրը նույնպես ծիծաղում էր:
● ● ●
Ծիծաղում էին ծաղրածուներ, շքերթի դուրս եկած բոլոր ծաղրածուները, ասես ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը հրաման էր ստորագրել ծիծաղելու:
Ծաղրածուներից միայն մեկն էր, որ չէր ծիծաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել