Tert.am-ը գրում է.

Վերջին շրջանում նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, խուճապի որևէ առիթ չունեն մեր ծնողները․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքների տարածած այն տեղեկությանը, թե փորձում են ահաբեկչություն իրականացնել դպրոցներում։

«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն շարունակվում է տելեգրամյան ալիքներում նշված այդ կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում։ Մենք պետք է հասկանանք, երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է, այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարևորում, մեր երեխաները նաև հիմա դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել՞,- նշեց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել