Tert.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է ինչ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, որովհետև օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել՝  իբր ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչն ակնհայտ կեղծ լուր էր ու ակնհայտորեն իրենց էդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ «մի՛ ստիրը» ու ստել էր։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այստեղ ի՞նչն է ավելի էական, երբ արձագանքել էի դրան ու նշել էի, որ ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, երբ որպես հավատացյալ նշել էի՝ Մայր Աթոռը պետք է դադարեցնի այս քաղաքականությունը, որովհետև մեզ հավատացյալներիս ստիպում է երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց իրենց շնորհիվ, սրան արձագանքել էր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից հերթականը, որ մենք ենք ֆեյք նորություններ տարածում, մենք ենք ֆեյք կառավարություն»,- հայտարարեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել