Սերժ Սարգսյանի ղեկավարած  «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը: Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության  նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:

Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, եւ մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տեւական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել