Tert.am-ը գրում է․

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով։

Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ երաշխքիներ կան, որ պատերազմ չի սկսվի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հետո, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երաշխիքը նշանակում է բացառում, այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ կլինի»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածքից տարածքներ զիջելուն և ՀՀ սուվերենությունը կասկածի տակ դնելուն, Փաշինյանը նշեց․

«Ես երաշխիք չեմ տալիս, որովհետև, ինչպես ասացի, երաշխիք երբեք գոյություն չի ունեցել։ Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքիների մեր համակարգը։ Ոսկեպար գյուղի որևէ բնակչի ես որևէ տեղ, որևէ ֆորմատով երբեք չեմ ասել ու լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված պետք է տանք որևէ մեկին։ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»։

Հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը պատրաստվում նախքան սահմանազատման գործընթացը հանձնել Տավուշից 4 գյուղ՝ այն դեպքում, երբ համաձայնություն անգամ չկա, թե որ քարտեզներով է իրականացվելու սահմանազտման գործընթացը, Փաշինյանը ասաց․

«Բացարձակապես սուտ է և հերյուրանք, որ Տավուշի մարզից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող։ Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով  որոշ ապապետական ուժերի կողմից  վճարովի ձևով տարածվող սուտ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել