Tert.am-ը գրում է․

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանն իր ելույթը սկսեց հետևյալ ձևակերպմամբ․ «Ընթերցանության համար 3, իսկ տեքստի համար՝ երկուս»,- խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի ելույթին։

«Մի քանի արձանագրում և հարց, ուզում եմ հարցնեմ՝ ռուսական հեռուստաշոուում հնչած և հայերեն թարգմանված ելույթը արդյո՞ք կիսում է «Հայաստան» դաշինքի մեծամասնությունը կամ դա ձեր դաշինքի վերաբերմո՞ւնքն է, ես ուզում եմ հասկանամ, որովհետև իրոք ռուսական թիվի շոուներից ելույթները թարգմանում բերում են այստեղ ելույթ են ունենում, դրա հետ կապված ես կարծում եմ դուք պարզաբանում պետք է տաք»,- նշեց ԱԺ նախագահը, ապա արձագանքեց Գեղամ Մանուկյանին։

«Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ՝ Պարոն Մանուկյան, տարրական էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում, ընթերցանությունը՝ երկուս, Դուք պե՞տք է որոշեք պարոն Մելքոնյանի ելույթի ժամանակ»։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց, որ Մելքոնյանին նկատի չի ունեցել, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ում մասին ուզում եք ասած լինեք, ուզո՞ւմ եք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել, գուշակեցի՞ք»։

Ապա Ալեն ՍԻմոնյանը սահմանազատման հետ կապված խնդիրների մասով նշեց, որ դեռևս 2009 թվականին իշխանությունը վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել և արեց մեջբերում օրենքից․ «ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղը Ազատամուտ և Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել