Գեղեցիկ և խնամված կուրծք. hնարքներ Cosmo-ի կողմիցCosmo.am-ը գրում է.

Քո «գեղեցկուհիները» հավատարմորեն ծառայում են քեզ և գրավում տղաների ուշադրությունը, այնպես չէ՞: Այժմ նրանց ինչ-որ կերպ վարձահատույց լինելու ժամանակն է: Ահա մի քանի հաճելի և, միևնույն ժամանակ, օգտակար խորամանկություն` կնոջ մարմնի այդքան կարևոր հատվածի համար:

Կատարելագործում ենք կրծկալը

Ի՛նչ խոսք, կրծկալը պետք է ամուր գրկի կուրծքը` համապատասխան ձև ապահովելու համար: Սակայն կարելի է ընտրել «գեղեցկուհիներիդ» սանձելու հնարավորինս մեղմ տարբերակ` ստանալով նույն արդյունքը: Այն օրերին, երբ քեզ համար կարևորը ոչ թե ներքնազգեստի արտաքին տեսքն է, այլ` հարմարավետությունը, ընտրիր բամբակյա գործվածքից կրծկալ, քանի որ այն ամենից «շնչողն» է»: Բացի այդ, նկատի ունեցիր ավելի երկար ժապավենով ու փոքր բաժակով կրծկալների անցնելու տարբերակը: Օրինակ, եթե կրում ես 34C չափսի կրծկալ, փորձիր 36B չափսը: Մի քանի լրացուցիչ սանտիմետրը էապես կթուլացնի կրծքավանդակի վրա գործադրվող ճնշումը: Իսկ ավելի մեծ բաժակը, ժապավենը ճիշտ կարգավորելու դեպքում, գրեթե չի տարբերվի նախորդ չափսից:

Օգտակար յոգա

«Յոգայում կիրառվող Ձկան դիրքը բավական օգտակար է կրծքավանդակի մկանների համար»,- նշում է աստղային մարզիչ Գվեն Լոուրենսը: Պառկիր մեջքի վրա` ոտքերդ ձգած վիճակում, իսկ ձեռքերդ` ափերը դեպի ներս և հետույքիդ տակ: Այնուհետև ճկիր մեջքդ այնպես, որ գլխիդ ծայրը հպվի հատակին: Կրծքավանդակդ պետք է գտնվի օդում, մինչդեռ ծնկներդ ու թևերդ` դիպչեն հատակին:

Օրհնված լոգանք

Ձգողականության ուժն իր «չար» գործն է անում, հատկապես եթե գոտկատեղից վերև աչքի ընկնող հարստության տեր ես: Մինչդեռ աղի ջուրն օգնում է առհասարակ չզգալ սեփական քաշը: Ընդունիր հանգստացնող լոգանք բուժիչ աղերով կամ հնարավորության դեպքում երեկոյան ժամին այցելիր լողափ, մտիր ջուրն առանց լողազգեստի և որոշ ժամանակ պառկիր մեջքի վրա: Գիշերային երկնքի տակ մերկ լողալը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլև` օգտակար:

Էքսպրես մերսում

Կանգնիր ցնցուղի տակ, լոգանքի գել քսիր մարմնիդ և սկսիր մեր առաջարկած մերսման սեանսը: Այն ուղղված է մասնավորապես կրծքի տակ ընկած հատվածին, որի մաշկը կարող է ժամանակի ընթացքում չորանալ` կրծքի ծանրությունից կամ կրծկալի միջի մետաղյա լարերից:

1. Ձեռքերովդ բռնիր կուրծքդ, մատներդ դիր կրծքիդ տակ և բարձիկներով ամուր սեղմիր մաշկն այդ հատվածում:

2. Սեղմումները շարունակելով` բարձրացիր վեր, դեպի պտուկները:

3. Վերադարձիր ելման դիրք` շարունակելով սեղմել կրծքիդ մաշկը: Կրկնիր երեք-չորս անգամ:

Թարմ զգացումներ

«Պտուկների հատվածում սառնության զգացումը, հատկապես` տաք ամիսներին, բարձրացնում է դրանց զգայունությունը»,- նշում է մաշկաբան Միշել Գրինը: Որպես տարբերակ կտրատիր վարունգը շերտերով և դիր պտուկներիդ վրա: Անմիջապես թարմություն կզգաս և կլցվես էներգիայով:

Տնային սպա կենտրոն

Ստեղծիր քո սեփական սկրաբը. խառնիր ձիթայուղը, շաքարավազն ու մի քանի կաթիլ վանիլի էքստրակտը` հաճելի բույրի համար: Լոգանք ընդունելիս մերսիր կուրծքդ այդ խառնուրդով: Շաքարավազը կօգնի մաքրել մաշկն ու ազատվել «մահացած» շերտերից, իսկ ձիթապտղի յուղը կսնուցի և մետաքսյա փափկություն կհաղորդի մաշկիդ:

Բաղադրատոմսը

3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 թեյի գդալ շաքարավազ
3 կաթիլ վանիլի էքստրակտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել