Tert.am-ը գրում է.

Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում՝ այդ թվում Հայաստանում և այսպես կոչված քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով՝  ԱԳՆ դիմաց իրենց բողոքի ակցիայի նպատակին։

«Եվ ի՞նչ եղավ այս ամենի հետ, այս կառույցները լուռ են և արդեն տևական ժամանակ է։ Այստեղ 2 պատճառ կարող է լինել․ առաջինը՝ իրենք պատշաճ տեղեկացված չեն, որովհետև այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու և նրանք ովքեր պայքարում էին այդ իրավունքների համար այսօր իշխանության են, և երկրորդ տարբերակը՝ ուղղակի նախընտրում են կույր մնալ և նրանց համար ինչ-ինչ շահերը այսօր գերակա են քան արժեքները»,- ընդգծեց Սաղաթելյանը և հավելեց․

«Եթե դա այդպես է մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքները առաջնահերթ չեն, երբ խոսքը գնում է շահերի մասին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել