Tert.am-ը գրում է.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, կոմբինատի նախկին աշխատակից Արթուր Մովսիսյանը։

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ  արդյունահանման ծավալները մեծացել են և հաշվի չի առնվում, որ ձորերում էլ տեղ չկա թափելու ու կուտակելու այդ պոչանքները, իսկ սեփականատերերը շահույթի մարդիկ են։ Ձորերում տեղ չկա, Արծվանիկի պոչամբարը անկայուն վիճակում է»,- նշեց նա։

Նա նկատեց, որ երբ բնապահպանները, մասնագետները խոսում են բնապահպանական խնդիրների մասին, որ գետերը, ջուրը, օդը աղտոտվում է տարբեր կողմերից սկսում են «հարձակվել» իրենց վրա, թե թուրքերի ու ադրբեջանցիների մասին են մտածում, առանց հասկանալու, որ Ողջի գետը մինչև Կասպից ծով է գնում և եթե դու քո մասին մտածում ես, ուզես չուզես նաև մտածում ես հարևանների մասին։

«Այդ պոչամբարից փոշիներ առաջանո՞ւմ են, իհարկե, առաջանում են, պոչամբարների մնացորդները, որոնք չեն օգտագործվել ֆաբրիկայում ծանր մետաղներ են, մոտ 70 անուն մետաղի մասին է խոսքը, դրանք փոխանցվում են օրգանիզմ, բույսերի մեջ, սննդի տեսքով է գալիս, ամենավատը շնչառական օրգաններն են վնասվում։ Ռադոն գազ է առաջանում Կապանի հանքում այդ պայթյունների հետևանքով, բավականին լուրջ քանակությամբ արտանետվում է, մթնոլորտը կեղտոտվում է»,- ընդգծեց նա և հավելեց, որ գյուղատնտեսությանն է մեծ վնաս  հասցվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել