«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսով ոչ միայն գնահատականներ է հնչեցնում, այլ նաև հրավիրում է հանրահավաքի, ու հնչեցրած գնահատականներն էլ թույլ է տալիս ենթադրել հանարահավաքի ժամանակ քննարկվող հարցերի օրակարգը: Ասուլիսում Ր. Հովհաննիսյանը նշել է, որ` «Մեր երկրի պետականությունն ու անկախությունը վտանգի տակ են»:
ՀԱՐՑ.
Ի՞նչ քայլեր են աջառակվում ընդդիմության գործչի կողմից «պետականությունը վտանգի» տակից դուրս բերելու ուղղությամբ: 
Այն որ, գործողությունների վերաբերյալ Հովհաննիսյանը հնչեցնում է սեփական դիտարկումները, հասկանալի է, սակայն մյուս կողմից լավ կլիներ, նաև նշեր լուծումներ, որով շարժվելու դեպքում, ըստ նրա պետականությունը և անկախությունը չէր վտանգվի: 
Մերօրյա իրականության մեջ ամենահեշտ գործը քննադատությունն է, որը և անում են շատ գործիչներ ու հրապարակային դեմքեր: 
Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի բովանդակային մասին չեմ անդրադառնում, բայց որպես քաղաքացի ուզում եմ հասականալ. արդյոք բացի քննադատությունը այլ «պորցիա» նախատեսվա՞ծ է ընդդիմության գնահատականների «թխվաքաբլիթի հետ մատուցելու» համար: 

Հ.Գ. «...Գործն է անմահ լավ իմացեք, որ հիշվում է դարեդար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել