Իրականում տղամարդիկ շատ պահանջկոտ են անկողնում, բայց եթե խորանաս, նրանց ցանկությունները տրամաբանությունից դուրս չեն:

1. Նա ցանկանում է, որպեսզի դու ասես նրան ինչ անել

Բազմիցս ասվել է, որ տղամարդիկ գուշակներ չեն: Դուք տարբեր եք թե ձեր սեքսուալ պահանջմունքերով, թե հոգեբանությամբ, ուստի տղամարդը պետք է իմանա, թե ինչ եք ուզում. դա նրա համար կարևոր է, չէ՞ որ նա ցանկանում է ձեզ հաճույք պատճառել:

2. ԱՅՆՏԵՂ ամբողջությամբ մի սափրիր

Այո, բոլորն են սիրում բրազիլական դեպիլյացիա, բայց տղամարդկանց մոտ երբեմն ասոցացիա է լինում Բարբիի հետ, ում պլաստմասե մարմնի վրա ոչ մի մազ չկա: Իհարկե խորհուրդ չի տրվում թուփ աճեցնել, բայց պետք էլ չէ ամբողջովին հարթ թողնել այնտեղ:

3. Փորձիր կեղտոտ բառեր օգտագործել

Այո, դա դուր է գալիս բոլոր տղամարդկանց: Փորձիր և կտեսնես, թե ինչ ազդեցություն է դա թողնում տղամարդու վրա:

4. Շոյիր քեզ

Տղամարդիկ շատ են սիրում նայել, թե ինչպես է կինը շոյում իրեն. դա շատ է գրգռում: Եվ քեզ հաճույք կպատճառես, և սիրելիիդ կուրախացնես:

5. Նրան էրոտիկ մերսում նվիրիր

Ուսումնասիրիր նրա էրոգեն գոտիներն ու ներգրավիր դրանք ձեր սեքսի մեջ:

6. Եղիր անկաշկանդ և անկեղծ

Եթե քեզ ինչ-որ բան հաճույք է պատճառում, մի զսպիր քեզ, եթե ցանկանում ես փոխել ինչ-որ բան, նրբորեն ասա դրա մասին: Անկողնում անկեղծությունը ցանկացած տղամարդու երազանքն է:

7. Ամեն ինչին վերաբերվիր հումորի զգացումով

Ի՞նչ կա թաքցնելու. սեքսի ժամանակ էլ են անհեթեթ բաներ լինում: Եվ տղամարդիկ դրան հիվանդագին են մոտենում: Ուստի կինը պետք է կարողանա հարթել ամեն իրավիճակ և այնպես անել, որ տղամարդու մոտ բարդույթներ չձևավորվեն:շ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել