Ափդեյթ «Իմնեմնիմի»-ի գործով.
1) Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի դմակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։
2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս ստորև։
4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել