Անկարայի դիրքորոշումը Ղրիմի թերակղզու ապօրինի զավթման վերաբերյալ չի փոխվել: Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում, որն այսօր հրապարակվել է Ղրիմի բռնակցման տասնամյակի կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ 10 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, տեղի է ունեցել ապօրինի հանրաքվե, որով Ռուսաստանի Դաշնության կողմից զավթվել է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին և դրա կարևոր հանգամանքներից մեկին՝ Ղրիմի թաթար թուրքերի իրավիճակին, որը մեր օրակարգում առաջնահերթություն է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարան վերահաստատում է, որ չի ճանաչում այսօր առկա իրավիճակը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել