Մարտի 15-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել