Սիլվի Բարկովան հունվարի 31-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակվող դերասանուհին իր հատուկ օրը նշել է հնդկական ոճով։ Նա կրել է կրեմագույն սարի, իսկ զգեստի կրծքավանդակի, թեւքերի եւ շրջազգեստի եզրային հատվածը ծաղկային նախշազարդերով է։

Սիլվին ծննդյան օրվա ֆոտոշարքով կիսվել է մեկ օր անց, եւ հավելել, որ դա պայմանավորված է նրանով, որ «իր հատուկ օրը վայելել է հատուկ հյուրերի հետ», եւ նաեւ զբաղված է եղել անցած տարի լույս աշխարհ եկած որդուն խնամելով։ 

«Կարող եմ ասել, որ, որպես աղջիկ, ես օրհնված եմ։ Օրհնված եմ, որովհետեւ ունեմ այն ամենը, ինչ կնոջն անհրաժեշտ է երջանիկ, ապահով, հարուստ եւ սիրված լինելու համար։ Օրհնված եմ, որովհետեւ ունեմ այն բաները, որոնք շատ աղջիկներ երազում են ունենալ»,-Instagram-ում արված հրապարակմանը կից գրել է Բարկովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել