Հիվանդագին ալարկոտությունը հիվանդագին վիճակ է, որն ուղեկցվում է մոտիվացիոն անբավարարությամբ, հիպոխոնդրիայով և սեփական ալարկոտության հետ կապված սուր անհանգստությամբ :

Հիվանդագին ալարկոտութունը քրոնիկական խանգարում է, որն աստիճանաբար է ձևավորվում: Հիվանդագին ալարկոտության հիմքում հասարակ ալարկոտությունն է, որն առաջանում է ցածր տոնուսի, զարգացած ինքնախաբեության, թույլ արտահայտված կոգնիտիվ հետաքրքրությունների, անկազմակերպ լինելու և կարիքները վիրտուալ (երազանքի) ձևով բավարարելու հետևանքով և այլն:

Հիվանդագին ալարկոտն աշխատանքին խիստ բացասաբար է վերաբերվում, ընդ որում, վերջինս տարբեր նրբերանգներ ունի: Ինչ-որ մեկն ատում է աշխատանքը՝պնդելով, թե իբրև աշխատելն իրեն անհարիր է, և աշխատում են միայն ցածր դասի մարդիկ կամ պարզապես անհաջողակները:
Որոշ կանանց մոտ հիվանդագին ալարկոտությունն առաջանում է ըստ այն համոզմունքի, որ միայն տղամարդիկ պետք է աշխատեն: Ոմանց մոտ այս վիճակը կապված է խառնվածքի ընդգծված մեզանտրոպիկ հատկություններով, ինչն անհնար է դարձնում գործընկերների հետ ցանկացած տիպի աշխատանքային հարաբերությունների հաստատումը:

Հիվանդագին ալարկոտությանը կարող են ուղեկցել մի շարք նյարդաբանական խանգարումներ՝ ապաթիա, ասթենիկ նևրոզներ, դիսմորֆոֆոբիա և այլն: Երեխաների մոտ հիվանդագին ալարկոտության զարգացումը կանխելու համար շատ կարևոր է կյանքի ակտիվ դիրքորոշման ձևավորումը, առաջխաղացման մոտիվացիան: Կյանքում պասիվությունը, մոտիվացիոն օրիենտացիայի, սեփական խնդիրները լուծելու ցանկության բացակայությունն այն նշաններն են, որոնք պետք է անհանգստացնեն ծնողներին:

Հիվանդագին ալարկոտությունից ազատվելու ամենաարդյունավետ և հուսալի միջոցը կյանքի ակտիվ դիրքորոշմամբ ընկեր-խորհրդատուի առկայությունն է, ով խոսքով ու գործով ալարկոտին ակտիվ կյանք կվերադարձնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել