Հայաստանում իրական ընտրությունների բացակայության պայմաններում կուսակցական գործունեությունը դարձել է ապրելակերպ: Եթե անգլերեն դա ձևակերպենք, ապա Հայաստանում քաղաքական գործունեությունը ոմանց համար "բիզնես" է, այսինքն և զբաղմունք, և աշխատանք: Մարդ կա` խանութպան է, մարդ կա` ուսուցիչ, մարդ էլ կա` կուսակցական գործիչ է: Բնական է, որ "ընդդիմադիր" պրոֆեսիոնալ կուսակցական գործիչը պետք է նաև հոգա իր գոյության ծախսերը և այստեղ առաջանում են հարցեր..... Որոշ ընդդիմադիրնեին իշխանությունը հետապնդում է, զրկում գոյության պայմաններից, իսկ որոշներին` ոչ: Ավելին, ոմանք դառնում են անգամ դեսպաններ: Այսինքն կան "լավ և "վատ" ընդդիմադիրներ: Այ այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք կարող են բացահայտել հայկական քաղաքական կյանքի կտրուկ ոլորաններն ու մութ պատմությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել