Հարգարժան «էքս» նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյան և Ռ. Քոչարյան, չէ՞ որ նա էլ է եղել նախագահ, այն էլ մի ամբողջ 8 տարի, այն էլ մի երկրի, որը կարողանում էր իր երկրի վրա կիրառում գտած համաշխարհային էմբարգոյի պայմաններում բարգավաճել և դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի նման հզոր պետություններին:

Հիշեցում` վերջերս ԱՄՆ-ի կայքերում մեծ աղմուկ բարձրացրեց այս նկարը, որը ներկայացված է Ձեզ: Այս նկարում պատկերված է, թե ինչպես է ամեն օր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով 8 տարի ղեկավարել է երկիրը և հիմա սովորական ուսուցիչ է աշխատում, ամեն օր աշխատանքի գնում հասարակական տրանսպորտով: Իսրայելի և ԱՄՆ-ի լրագրողներից շատերը նույնիսկ լրագրողական հետաքննություն են անցկացրել, որպեսզի համոզվեն` դա լոկ մեկ օրվա նկար է, թե օրինաչափություն, բայց պարզվել է, որ իրոք Ահմադինեժադը ամեն օր թե աշխատանքի գնալուց, թե որևէ մեկի մոտ հյուր գնալիս օգտվում է միայն վերոհիշյալ տրանսպորտից:

8 տարի ղեկավարելով երկիրը` Ահմադինեժադը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ստացել, ապրել է ուսուցչի աշխատավարձով: Իր նախագահության տարիներին չի նախաձեռնել որևէ օրենքի փոփոխություն, որի հիմքում կլիներ իր` բարձր կենսաթոշակ ստանալը:

Քանի չեմ մոռացել, մի բան էլ հիշեցնեմ. նախկին նախագահը ապրում է իրանական չափանիշներով վերցված շատ գողտրիկ մի տան մեջ, որը եթե աչքի էլ ընկնում է, ապա նրանով, որ նա անապահովների թաղամասում է: Երբ Ահմանիդեժադիին հարցրել են` հիմա նա թիկնապահներ ունի արդյոք, թե ոչ, վերջինս, ի պատասխան լրագրողներին, բարձրաձայն ծիծաղել է և պատասխանել. «Իմ ազգը գնահատում է իմ արածը, և ես նրանից պաշտպանվելու կարիք չունեմ, իսկ ինչ վերաբերում է արտաքին թշնամիներին, ապա ես նրանցից երբեք էլ չեմ զգուշացել»:

Վերադառնանք Հայաստան. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրում է Խանջյանի պատմական տանը, օգտվում է թիկնապահների ծառայությունից, որը նրան պետությունն է տվել, էլ չեմ խոսում բարձր կենսաթոշակի մասին: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա բարեկեցիկ կյանքը խորը ուսումնասիրության կարիք ունի:

Հ.Գ. Ամեն ինչ սկսվում է այսպիսի մանրուքներից, եթե սա կարելի է մանրուք համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել