Տարիներով լատինատառ եմ գրել` մոտ ութ տարի:
Արդյունքում լրիվ մոռացել եմ քերականությունը ու գրագետ գրելը:
Էն, ինչ քնից արթնացնեիր` կասեի, հիմա երկար մտածում եմ «ռ», թե՞ «ր» ... դ-թ, է-ե, ջ-չ` բոլորը խառնում եմ ու չեմ կարողանում առաջվա պես հանգիստ ու գրագետ գրել: Հաճախ եմ բառարան բացում, կողքինիս հարցնում:
Մոռացել եմ անգամ ամենապրիմիտիվ բաները:
Ահա թե ինչ է սպասվում քեզ, եթե լատինատառ ես գրում:
Հետո կդժվարանաս երեխայիդ օգնել դասապատրաստման ժամանակ ու կկարմրես, ոնց ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել