Սենյակը ձևավորելու հեշտ և մատչելի տարբերակներCosmo.am-ը գրում է.

Քո կարծիքով բնակարանում փոփոխություններ մտցնելը կապված է մեծ գումարների հե՞տ։ Դա ամենևին էլ պարտադիր չէ: Դիզայներներն առաջարկում են իրենց տարբերակը` կիրառել մատչելի իրեր, որոնք միևնույն ժամանակ ճոխ տեսք ունեն և կարող են բնակարանին նոր շունչ հաղորդել:

Ի ցույց դիր քո լավագույն զարդերը

Վզնոցները, որոնք զարդարում են քո պարանոցը, կարող են հրաշալի նայվել նաև պատի վրա: Ընտրիր մի քանի մեծ և վառ վզնոց և կախիր պատերին ամրացված փոքրիկ մեխերից կամ կախիչներից:

Քարտեզ` շրջանակի մեջ

Վերնիսաժում ցածր գներով կարող ես ձեռք բերել տարատեսակ քարտեզներ: Այդ քարտեզները հրաշալի տեսք կհաղորդեն հյուրասենյակին: Ընտրիր այն երկրի քարտեզը, որտեղ երազում ես լինել և տեղադրիր ոչ թանկ շրջանակի մեջ` հաղորդելով վինտաժային տեսք:

Ինքնատիպ կտավ

Արթնացրու քո` արվեստագետի հոգին` ակրիլ ներկ տարածելով կտավի վրա (նույնիսկ եթե պարզապես խառնես գույները, դա կդիտվի որպես կանխամտածված քայլ): Արդյունքում կստացվի յուրօրինակ կտավ:

Սովորական բացիկից մինչև արվեստի գործ

Գտիր հին բացիկների տուփը, ընտրիր գեղեցիկ տեսարաններով մի քանի բացիկ: Կարող ես նույնիսկ այցելել տպագրական ընկերություն և պատվիրել բացիկի ավելի մեծ տարբերակը: Սենյակը զարդարելու հրաշալի և շատ մատչելի ձև է:

Անտառային թեմա

Արհեստական եղջյուրներն այժմ թրենդ են համարվում, բացի այդ, գեղեցիկ են դիտվում` պատին հաղորդելով 3Dորակ: Եթե ցանկանում ես նեյտրալ արդյունք ստանալ, կախիր եղջյուրների ընդամենը մեկ զույգ, իսկ ուշադրություն գրավելու համար կարող ես ավելացնել քանակը:

Ցուցադրիր քո հավաքածուն 

Տատիկիցդ ժառանգել ես մի «փունջ» հին ժամացույցներ կամ հնաոճ բաժակներ, որ դժվար թե առօրյայում օգտագործես: Այդ իրերից կարող ես կախազարդ պատրաստել և կախել խոր շրջանակների մեջ (նման շրջանակներ կարող ես ձեռք բերել տնտեսական խանութում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել